Ֆլորենցիայի Սանտա Մարիա դել-Ֆյորե տաճարի այցելուները յուրահատուկ երեւույթի ականատես կարող են լինել: Տաճարի գմբեթին տեղադրված հսկայական գնոմոնի շնորհիվ արեւի լույսը որոշակի օրերի գմբեթի միջով այնպես է ընկնում, որ տաճարի հատակին արեւի սկավառակի պատկեր է գծագրվում, որի դիրքով կարելի է որոշել արեւի բարձրությունը երկնքում, եւ հետեւաբար, նաեւ ժամանակը:
Այցելուները կարող են անվճար հետեւել այս հետաքրքիր երեւույթին հունիսի 21-ին եւ 25-ին, ժամը 12.30-ից մինչեւ 13.30-ը: Ընդ որում մռայլ եղանակը չի խանգարի աստղագիտության սիրահարներին տեսնել այդ արտասովոր երեւույթը:
Ենթադրաբար, տաճարի գմբեթին գնոմոնը տեղադրվել է 15-րդ դարում եւ հանվել 18-րդ դարում, հաղորդում է Euromag-ը:































