Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի խորհրդարանին որոշման նախագիծ է ներկայացրել Վալերիա Գոնտարեւայի թեկնածությունը՝ երկրի Ազգային բանկի ղեկավարի, Վիտալի Երեմայի թեկնածությունը՝ գլխավոր դատախազի, Պավել Կլիմկինի թեկնածությունը՝ ԱԳ նախարարի պաշտոնների համար:
Ավելի վաղ Պորոշենկոն պատգամավորներին առաջարկել էր պաշտոնից ազատել գլխավոր դատախազ Օլեգ Մախնիցկիին, ԱԳ նախարարի պաշտոնակատարի պաշտոնից՝ Անդրեյ Դեշչիցային, եւ Ուկրաինայի ազգային բանկի ղեկավար Ստեպան Կուբիեւին:
Սահմանադրության համաձայն՝ նախագահն առաջարկում է թեկնածություններ, իսկ Գերագույն Ռադան հաստատում դրանք:





























