Ուկրաինայի ԶՈՒ-ն մտադիր է մոտ հազար զրահափոխադրիչ գնել , ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի մամուլի քարտուղար Վլադիմիր Չեպովին:
Նա հայտնել է, որ քննարկվում է նաեւ թեթեւզրահապատ անիվավոր «Դոզոր-Բ» զրահափոխադրիչներ գնելու հարցը:
Հիշեցնենք, ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ասել էր, որ իշխանությունների համար այժմ առաջնային է բանակի մարտունակությունը:





























