Իսրայելի ԱԳՆ փոխնախարարի եւ Եվրասիայի ու Կենտորանական Եվրոպայի բաժնի ղեկավար Աննա Ազարիի գլխավորությամբ հունիսի 18-ին այցելել է Հայերի ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այդ մասում հաղորդվում  է Հայերի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում:

Իսրայելի պատվիրակությունը, որի կազմում էին նաեւ Հայաստանում Իսրայելի Արտակարգ եւ լիազոր դեսպան Շմուեր Մեյրոմը եւ Իսրայելի ԱԳՆ-ի Իրաքի ու Իրանի բաժանմունքի ղեկավար Նիսան Ադմուրը, ծաղիկներ է դրել անմար կիրակ մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հյուրերը նաեւ այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիուտը, որտեղ ծանոթացել են Ցեղասպանության պատմության մասին ժամանակավոր էքսպոզիցիային: