ՌԴ ԱԳՆ-ն հյուպատոս Եվգենիա Կապուլենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հետաքրքրված է Ղրիմում իսլամական համայնքի զարգացվածության վերաբերյալ բազմակողմանի եւ ճիշտ տեղեկատվությամբ:
«Մենք հետաքրքրված ենք Ղրիմում իսլամական աշխարհի ներկայացուցիչների հետ կառուցողական աշխատանքային կապերի ստեղծմամբ»,- ասել է նա եւ հավելել. «Ես կարծում եմ, որ Ղրիմի թաթարներն ու այլ ազգերի ներկայացուցիչները, որոնք ապրում են այդ թերակղզում, Ռուսաստանի հետ միավորվելու ճիշտ ուղու վրա են»:
«Крыминформ»-ի փոխանցմամբ, հյուպատոսը նաեւ հայտարարել է, որ ծայրահեղ իսլամական շարժումների՝ Ղրիմում իրականացվող գործունեությունն ամբողջությամբ հավաքվելու եւ հանձնվելու է ԱԳՆ-ին:
«Լիազորությունների շրջանակում ընդունվելու են համապատասխան որոշումներ եւ առաջիկայում ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական մեկնաբանություն կտա»,- ընդգծել է Կապուլենկոն:




























