Թեհրանը պատրաստ է ցանկացած ջանք գործադրել Իրաքի տարածքում սունի ծայրահեղականներից շիաների սրբավայրերը պաշտպանելու համար, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

Նախագահի խոսքով՝ խոսքը Քերբալայում, Նաջաֆում, Բաղդադում եւ Սամարայում գտնվող սրբավայրերի մասին է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականները սպառնացել էին ոչնչացնել շիաների ուխտագնացության վայրերը:

Իրանի իշխանություններն Իրաքի վարչապետ Նուրի Մալիքիի մերձավոր դաշնակիցներն են, որը նույնպես իսլամի շիա ուղղությանն է պատկանում: