Ճապոնիայի նախարարների կաբինետը հավանության է արժանացրել «Էներգետիկայի ոլորտի ճերմակ գիրք» փաստաթուղթը, որում ատոմային էներգետիկան անվանվում է «էներգիայի կարեւոր հիմնական աղբյուր» եւ կոչ է արվում վերադառնալ այն օգտագործելուն:

Փաստաթղթի համաձայն, 2011թ. «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ում վթարից հետո երկրում բոլոր ատոմակայանների աշխատանքը կանգնեցնելուց հետո 2013թ. Ճապոնիայում օգտագործված էներգիայի շուրջ 90 %-ը կախված էր արդյունահանվող վառելիքի տեսակներից: Բնական հեղուկ գազի ներմուծումը 2013թ. 10 տրիլիոն իենից (շուրջ 100 մլրդ դոլար) աճել է մինչեւ 27 տրիլիոն իրենի (շուրջ 257 մլրդ դոլար), միաժամանակ մի քանի անգամ աճել են մթնոլորտում ածխաթթու գազի արտանետումները: Այս մասին գրում է Росбалт-ը՝ հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին:

«Արդյունահանվող վառելիքի ներմուծման ծավալների աճը դիտարկվում է որպես խնդիր ոչ միայն էներգետիկայի, այլեւ տնտեսության ոլորտում»,- ասված է զեկույցում: Նշվում է նաեւ, որ CO2-ի մեծ ծավալով արտանետումները հարց է առաջացնում գլոբալ տաքացման դեմ պայքարում Ճապոնիայի դիրքորոշման վերաբերյալ: