Հունիսի 18-ին Գերմանիայում վաճառքի է հանվել Միխայիլ Խոդորկովսկու «Բանտային մարդիկ» գրքի գերմաներեն տարբերակը: Գիրքը հրատարակել է Բեռլինի Galiani հրատարակությունը եւ կազմված է 21 բանտարկյալների ակնարկներից, որոնց հետ Խոդորկովսկին հանդիպել է անազատության մեջ: Ըստ Spiegel-Online պարբերականի, այդ ակնարկների մի մասը ռուսերեն հրապարակել է մոսկովյան The New Times ամսագիրը:

DPA գործակալությունն ընդգծում է, որ Միխայիլ Խոդորկովսկին միայն անուղղակիորեն է շոշափում իր բանտային տարիների թեման, բայց հստակ նկարագրում է ռուսական ճամբարային համակարգին բնորոշ կոռումպացվածությունն ու իրավական կամայականությունները: Ըստ Deutsche Welle-ի  ռուսական ծառայության, DPA-ի լրագրողի խոսքով, ճնշող ազդեցություն է թողնում այն, որ ճամբարային համակարգում, ինչպես հայելու մեջ, արտացոլվում է ռուսական հասարակությունը: