Շուտով Միջազգային տիեզերակայան է ուղարկվելու ISSpresso սրճեփ, որը կարող է աշխատել անկշռելիության պայմաններում:
Հեռանալով երկրային եւ տիեզերական պայմաններում հեղուկի վարքագծի տարբերությունից՝ մասնագետները սրճեփի նախագիծ են ստեղծել: Դրա մեջ ջրի հաղորդման խողովակները փոխարինված են պողպատով, այն դեպքում, երբ սովորական սարքերը պլաստիկ խողովակներ ունեն: Այս մոտեցումը թույլ կտա դիմանալ 400 բար ճնշմանը, բացի այդ, ջուրը տաքացնող հատվածին հասնելու է էլեկտրական համակարգի շնորհիվ, որից հետո տաքացված հեղուկը խառնվելու է սուրճին:
Ըստ Росбалт-ի, տիեզերագնացները կարող են օրը սկսել տաք սուրճով, բայց բաժակին փոխարինելու է պլաստիկե ձողիկով մոմլաթե հատուկ տոպրակը:
Ներկայում մշակողները փորձարկում են ISSpresso-ն, եւ եթե փորձարկման բոլոր կետերը հաջող ավարտ ունենան, նոյեմբերին սրճեփը կտարվի Միջազգային տիեզերակայան:





























