Վենետիկյան ճարտարապետական բիենալեի շրջանակում Սան Ջորջո Մաջորեյում ոսկե խճանկարով պատված 7 մետր բարձրությամբ սյուներ են հայտնվել:

Euromag.ru կայքը, հղում կատարելով Corriere della Sera-ին, գրում է, որ գերմանացի նկարիչ Հայնց Մակի այս գործը կոչված է դառնալ քաղաքի գեղեցկության եւ հզորության խորհրդանիշ:

«Երկինք՝ ինը սյուների վրա» ստեղծագործությունը խորհրդանշում է նաեւ վենետիկյան ծովածոցի ամենահայտնի կղզիներից Սան Ջորջո Մաջորեի գեղարվեստական զարգացվածությունը։

Նկարչի խոսքով, սյունը միավորում է երկիրն ու երկիրը: Ոսկե խճանկարի ավելի քան 800 հազար կտորները, որոնք պատրաստել են տեղացի վարպետները, ուշադրություն են հրավիրում տեղական արհեստի ավանդույթներին:

Ոսկե սյուները Վենետիկը զարդարելու են մինչեւ 2014թ. նոյեմբերի 23-ը: