Վիեննայում ճանապարհին խցանում էր գոյացել այն պատճառով, որ վարորդները կանգ էին առնում տան հարեւանությամբ, որի պատուհանից երեւում էին արեւայրուք ընդունող կնոջ մերկ ոտքերը:

Որքան մեքենա էր կուտակվել փողոցում, չի նշվում: Հայտնի է, որ դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, որը կարգավորել է շարժումը: Այն ժամանակ, երբ տեսուչները դեպքի վայր են ժամանել, Վիեննայի՝ արեւայրուք ընդունող բնակչուհին արդեն պատուհանագոգից ցած էր իջել, փակել պատուհանը, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով «The Daily Star»-ին:

Կնոջ անձի մասին ոչինչ հայտնի չէ: Մամուլում հայտնվել է միայն նրա լուսանկարը, որն ականատեսն է լուսանկարել: