Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքի լրագրողները խոստովանել են, որ աղավաղել են Ուկրաինայի արեւելքում տեղի ունեցող իրադարությունների մասին տեղեկությունները: «Զվեզդան» պատկանում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությանը:
Ուկրաինական «5-րդ ալիքը» տեղադրել է տեսանյութ, որում ցուցադրվում է Եվգենի Դավիդովի եւ Նիկիտա Կոնաշենկովի ձեռագրով գրված հայտարարությունը, որոնցում նրանք ներողություն են խնդրում ուկրաինացիներից ռուսական լրատվամիջոցներում տարածված ստի համար: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Նկարահանումների համար թեմաների մասին ինձ հայտնում էր հեռուստաալիքի ղեկավարությունը Մոսկվայում: Այդ թվում նաեւ ֆոսֆորե ականների մասին, որոնք անձամբ ես չեմ տեսել: Բազմիցս եմ հանդիպել անհամապատասխանության փաստերի իրական իրավիճակի եւ նրա միջեւ, ինչ ցուցադրվում է ռուսաստանյան հեռուստատեսությամբ։ Այս կապակցությամբ ներողություն ենք խնդրում ուկրաինացիներից»:
Եվգենի Դավիդովին եւ Նիկիտա Կոնաշենկովին ձերբակալել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Դնեպրոպետրովսկում: Զրույցից հետո նրանց հանձնել են ռուս դիվանագետներին:











