Ուկրաինայի գլխավոր դատախազությունը կալանքի տակ է վերցրել նախկին առաջին փոխվարչապետ եւ Ազգային բանկի նախկին ղեկավար Սերգեյ Արբուզովի հաշիվները: Այդ մասին հունիսի 18-ին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսեյ Բագանեցը:

Նրա խոսքով՝ նախկին փոխվարչապետի հաշվին 1,8 մլրդ դոլարի չափով պարտատոմսեր են եղել, ինչպես նաեւ 1,2 մլրդ գրիվնա գումար (մոտ 100 մլն դոլար):

Արբուզովի նկատմամբ հունիսի վերջին հետախուզում էր հայտարարել Ուկրաինայի ՔՕ 191-րդ հոդվածի 5-րդ մասի մեղադրանքով (ունեցվածքի յուրացում, իրացում կամ ձեռքբերում պաշտոնի չարաշահման եղանակով):