«Գազպրոմը» համաձայնության է եկել չինական «CNPC» ընկերության հետ 25 մլրդ դոլար  կանխավճարի վճարման վերաբերյալ՝ նախքան Չինաստան գազի մատակարարումը: Այդ մասին հունիսի 18-ին հայտարարել է «Գազպրոմի» կառավարման խորհրդի փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդեւը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Նշենք, որ «Գազպրոմը» եւ Չինական ազգային նավթագազային կորպորացիան(CNPC) մայիսի 21-ին 30-ամյա պայմանագիր են կնքել Չինաստան ռուսական գազի մատակարարման վերաբերյալ: Այն նախատեսում է տարեկան 38 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարում ՉԺՀ արեւելյան ուղիով: Համաձայնության գործելու ողջ ընթացքում Չինաստանը 1 տրլն խորանարդ գազ կստանա: Վառելիքը մատակարարելու են Արեւելյան Սիբիրից Չինաստան «Սիբիրի ուժ» գազամուղով: «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերի խոսքով՝ գազի գինը Չինաստանի համար կգերազանցի 350 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց: Ենթադրվում է, որ գազի մատակարարումը Չինաստան կսկսվի 4-6 տարուց: