Սխալմամբ դատապարտված եւ 23 տարի բանտում անցկացրած Նյու Յորքի բնակիչ Դեյվիդ Ռանտայի հարազատները պահանջում են իրենց 15 մլն դոլարի փոխհատուցում վճարել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

1991-ի մայիսին ատենակալների խորհուրդը, չնայած ուղղակի ապացույցների բացակայությանը, գործազուրկ թմրամոլ Ռանտային մեղավոր էր ճանաչել Բրուքլինում հայտնի րաբբի Հացկել Վերցբերգերի սպանության մեջ: Նրան 37 ու կես տարվա ազատազրկման էին դատապարտել:

Գործի հետաքննությունը վերսկսվել էր 2011-ին, երբ մի քանի ականատեսներ հրաժարվել էին իրենց ցուցմունքներից: Նախորդ տարվա մարտին Ռանտայի վրայից հանել էին մեղադրանքները եւ ազատություն տվել: Բանտից դուրս գալով նախկին կալանավորը դատի էր տվել քաղաքային իշխանություններին՝ պահանջելով 6,4 մլն դոլարի փոխհատուցում: Այժմ էլ փոխհատուցում են պահանջում նրա կինն ու երկու երեխաները: