ALMA հեռադիտակը, 12 մետր տրամագծով, 54 ռադիոալեհավաքներից բաղկացած զանգվածի տեսքով, չիլիական Ատակամա անապատում է հայտնվել դեռ անցյալ տարվա հոկտեմբերից, սակայն մինչեւ այժմ աստղադիտարանը ամբողջ հզորությամբ չի աշխատել:
Այժմ 7 մետրանոց 12 լրացուցիչ ռադիոալեհավաքների ձեռքբերմամբ, ALMA-ն (Ատակամայի մեծ միլմիտրանոց/սուբմիլիմետրանոց ցանց) աննախադեպ տեսք է ապահովում միջաստղային տարածությանը, որտեղ հսկայական գազային ապերը դանդաղորեն վեր են ածվում նոր աստղերի:
Ամբողջապես հավաքված եւ սուպերհամակարգիչներով կառավարվող ռադիոինտերֆերոմետրը բաղկացած է 66 ալեհավաքներից. 25-ը ձեռք են բերվել Հյուսիսային Ամերիկայից, 25-ը՝ Եվրոպայից, եւ 16-ը՝ Արեւելյան Ասիայից, հաղորդում է «Հանրահայտ մեխանիկա»-ն:
ALMA-ն աշխարհի ամենամեծ ու ամենաթանկ վերգետնյա հեռադիտակն է: Դրա կառուցման վրա ծախսվել է 1.5 մլրդ դոլար:





























