2014թ. ամռանը Հանոյը զբոսաշրջիկների համար ֆինանսապես ամենամատչելի քաղաքն է ճանաչվել: Համապատասխան եզրակացության հանգել են TripAdvisor կայքի աշխատակիցները, որոնք հարցում են անցկացրել ու կազմել համեմատաբար էժան քաղաքների ցանկը, փոխանցում է lenta.ru-ն:
Ցանկը կազմելիս հաշվի են առել երկու չափահասների համար չորսաստղանի հյուրանոցում մնալու մեկօրյա արժեքը, տաքսու վճարը օդանավակայանից հյուրանոց եւ հետադարձ ուղղությամբ, ռեստորանում ընթրելու արժեքը, կոկտեյլը հինգաստղանի հյուրանոցում: Պարզվել է, որ այս բոլոր ծառայությունները ամենաէժանը Վիետնամի Հանոյում են մատուցվում: Այս ամենի համար այնտեղ ընդամենը 155,3 դոլար է պահանջվում:
TripAdvisor կայքի վարկածով 2014թ. ամռան համեմատաբար էժան քաղաքների ցանկը հետեւյալ տեսքն ունի.
Հանոյ, Վիետնամ (155,3 դոլար)
Ջակարտա, Ինդոնեզիա (161 դոլար)
Շարմ Էլ Շեյխ, Եգիպտոս (162 դոլար)
Բանգկոկ, Թաիլանդ (164,7 դոլար)
Սոֆիա, Բուլղարիա (190,5 դոլար)
Քեյփթաուն, ՀԱՀ (193,5 դոլար)
Մումբայ, Հնդկաստան (193,7 դոլար)
Կուալա Լումպուր, Մալայզիա (198,7 դոլար)
Պրահա, Չեխիա (200,7 դոլար)
Բուդապեշտ, Հունգարիա (203,4 դոլար):
Զբոսաշրջիկների համար ամենաթանկ քաղաքը Լոնդոնն է, որտեղ հիշյալ ծառայությունների համար կպահանջվի 528 դոլարից ոչ պակաս:





























