Պերուում անցկացված գյուղական ցլամարտի ընթացքում ցուլը հարձակվել է ցլամարտիկների վրա: Հանդիսատեսը խուճապի մատնված բարձրացել է ծառերի, պատնեշների ու տանիքների վրա: Կատաղած կենդանու հարձակման հետեւանքով 10 մարդ է տուժել:

Ներկաներից մեկը հարբած վիճակում արձակել է ցուլի կապը: Ըստ Росбалт-ի, կատարվածի մեղավորը, ով վտանգի է ենթարկել փառատոնի հանդիսատեսին, համագյուղացիների կողմից հրապարակային պատժի է ենթարկվել:

Գյուղում տոնակատարությունը տեղի էր ունենում Սուրբ Հոգու կաթոլիկ տոնի առիթով, որն այստեղ տոնում են 17-րդ դարից: