2000-ական թվականների սկզբից աստղագետները հետեւում են Միաեղջյուր համաստեղությանը, որը տեղակայված է երկրից 20 հազար լուսնային տարի հեռավորությամբ: 2002 թվականին Հաբբլ հեռադիտակն այստեղ հանկարծակի արձանագրել է V838 աստղի պայթյունը:

Ստացված լուսանկարներից գիտնականները տեսանյութ են պատրաստել, որտեղ երեւում է պայթյունի ընթացքը:

Գիտնականների համար պայթյունի պատճառն անհայտ է, քանի որ V838 աստղը բավական երիտասարդ էր: Росбалт-ի փոխանցմամբ, շատ կարճ ժամանակահատվածում այն մի քանի անգամ մեծացել է, իսկ լուսավորության ինտենսիվությունը 600 հազար անգամ գերազանցել է Արեգակին: