ԿԺԴՀ Հարավային Կորեայի հակահրթիռային պաշտպանության միջոցների հաղթահարման հնարավորության ստուգմանն ուղղված հրթիռային փորձարկումը հաջողությամբ է անցկացրել: Այսպիսի եզրահանգման են եկել հարավկորեական զինված ուժերի մասնագետները՝ վերլուծելով 2013թ մարտին Փհենյանում անցկացված No-Dong բալիստիկ հրթիռների մեկնարկը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ճապոնական Kyodo տեղեկատվական գործակալությանը:
No-Dog-ն ունի 1,3 հազար կմ հեռահարություն եւ կարող է հարվածել Ճապոնիայի գործնականում ամբողջ տարածքի վրա գտնվող թիրախները: Ենթադրվում է, որ դրանք ուղղված են հիմնականում այնտեղ տեղակայված ամերիկյան զորքերի դեմ:
2014թ մարտին հրթիռի բաց թողնման անկյունը փոխվել է, որի արդյունքում թռիչքի հեռահարությունը կրճատված է մինչեւ 650 կմ: Փորձագետների գնահատումներով՝ այդ դեպքում No-Dong-ը ընդունակ կլինի հարվածել Հարավային Կորեայի ողջ տարածքի օբյեկտները, իսկ նման պայմաններում կտրուկ ավելացող թիրախին հասնելու արագությունը No-Dong-ի չեզոքացումը Սեուլի տրամադրության տակ եղած ՀՀՊ Patriot սարքավորումներով բավականին բարդ է դարձնում:
Տվյալ հանգամանքները հաշվի առնելով՝ ներկայումս Սեուլը մշակում է մեծ հեռահարության հակաօդային հրթիռներ, որոնք ընդունակ են հարվածել No-Dong իր հետագծի վերին հատվածով, մինչ այդ հրթիռը կսկսի հավաքել առավելագույն արագություն:





























