Ամերիկյան Amazon ընկերությունը Սիեթլի մամուլի ասուլիսում ներկայացրել է Fire Phone սմարթֆոնը:

Գլխավոր առանձնահատկությունը եռաչափ ինտերֆեյսն է: Այն հետեւում է օգտվողի գլխի շարժումներին: Դրա համար արտադրողները սմարթֆոնը համալրել են չորս տեսախցիկներով՝ 120 աստիճան անկյունից դիտմամբ:

Անկախ հեռավորությունից, էկրանին պատկերը կարող է փոխել մասշտաբը եւ կողմնորոշումը:

Մյուս առանձնահատկությունը FireFly տեխնոլոգիան է՝ լուսանկարների, երաժշտության, հասցեների, հեռախոսահամարների, հեռուստաշոուների ճանաչման գործառույթը: Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ սարքն ընդունակ է 100 միլիոնից ավելի տարբեր առարկաներ ճանաչել:

Օպերացիոն համակարգը Fire OS 3.5-ն է:

Ըստ Amazon-ի՝ սմարթֆոնը կարժենա 199-299 դոլար՝ AT&T օպերատորի հետ պայմանագիր կապելու դեպքում: Առանց պայմանագրի կարժենա  649-749 դոլար՝ առանց հարկերի հաշվառման: Վաճառքի մեկնարկը նախատեսված է հուլիսի 25-ից: