Թուրքիայի անվտանգության ուժերի հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ «Իրաքում եւ Շամում (Լեւենտում) իսլամական պետություն» խմբավորումը Սիրիայում եւ Իրաքում «ջիհադ» (սրբազան պատերազմ) հայտարարելուց հետո Թուրքիան եւս հայտարարել է «ջիհադի» գոտի։

Թուրքական Taraf-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի մի շարք նահանգներում ԻՇԻՊ-ի դեմ իրականացված գործողություններում արդյունքում հայտնի է դարձել, որ կառույցը 2 տարուց ավել Թուրքիայում ԻՇԻՊ-ի համար զինյալներ է հավաքագրում։ Հայտնաբերված տեսագրություններում եւ փաստաթղթղերում նշվել է նաեւ, որ Սիրիայի եւ Իրաքի պես, Թուրքիան եւս «ջիհադի» գոտի է հայտարարվել, իսկ տեսագրություններից մեկում Թուրքիայում ԻՇԻՊ-ի կառույցի հրամանատար Հալիս Բայանջուկն ասել է. «Ինշալահ, Ստամբուլն էլ ենք վերցնելու»։

Նշենք, որ  մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որ Սիրիայում Ասադի կառավարության դեմ պայքարող ԻՇԻՊ-ին լուրջ աջակցություն է ցույց տվել Թուրքիան։