Միացյալ Թագավորության ազգային վիճակագրական վարչությունը բրիտանացիներին Եվրոպայի «ամենամիայնակ» ազգն է ճանաչել: The Telegraph-ի փոխանցմամբ, պարզվել է, որ Մեծ Բրիտանիայի բնակիչները, Եվրամիության մյուս քաղաքացիների համեմատ, լավ չեն ճանաչում իրենց հարեւաններին եւ հազվադեպ են մտերիմ ընկերություն սկսում:
Газета.Ру-ի փոխանցմամբ, գերմանացիների մոտ «հարեւանության» ցուցանիշն ավելի վատ է, քան բրիտանացիների մոտ, բայց Գերմանիայում ավելի մեծ է մտերիմ ընկերական հարաբերություններ ստեղծելու հավանականությունը, որոնց վրա ճգնաժամի դեպքում կարելի է հույս դնել:
Ըստ երկրորդ ցուցանիշի, Բրիտանիան 28 երկրների մեջ 26-րդ տեղում է: Նրան հաջորդում են Դանիան եւ Ֆրանսիան (սակայն այս երկրներում «հարեւանության» ցուցանիշներն ավելի լավն են, քան Միացյալ Թագավորությունում):
Ազգային վիճակագրական ծառայության մասնագետները նման եզրահանգման են եկել՝ համեմատելով բրիտանացիների եւ այլ երկրների բնակիչների մասին անցկացրած համապատասխան հետազոտությունները:





























