Մոսկվան Կիեւին կոչ է արել զգուշորեն մոտենալ պետական սահմանի հարցի լուծմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինին:
Ուկրաինայի Գերագույն ռադան հունիսի 18-ին խորհուրդ է տվել երկրի կառավարությանը մեկ ամսվա ընթացքում հաստատել համապատասխան փաստաթղթերը՝ միակողմանի կարգով Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը սահմանազատելու համար:
«Ամենակարեւորը խելամտորեն գործելն է՝ չվնասելով երկկողմ հարաբերություններին եւ սեփական երկրի ժողովրդին: Սահմանների հարցը բավականին զգայուն հարց է, դրան պետք է զգուշորեն եւ խնամքով մոտենալ», - հաղորդել է Կարասինը:
Կարասինը նաեւ նշել է, որ Մոսկվան պատրաստ է շփման Ուկրաինայի ԱԳ նոր նախարարի՝ Պավել Կլիմկինի հետ:




























