Արդեն երկար տարիներ գիտնականները, առաջ քաշելով տարբեր վարկածներ գուշակում են՝ կա՞ արդյոք կյանք մեր մոլորակից դուրս:
Նրանցից ոմանք կարծում են, որ տիեզերքում գոյություն ունի առնվազն 9 քաղաքակրթություն: Դրանցից երեքը, գիտնականների ենթադրմամբ, գտնվում են զարգացման այն նույն մակարդակի վրա, ինչպես եւ Երկրի բնակիչներինը, եւս երեքը ավելի բարձր մակարդակ ունեն: Վերջին եռյակը մարդկությունից մեկ աստիճան ներքեւ է կանգնած:
Այդ մտահանգումները հիմնվում են այն գիտելիքների վրա, որ էվոլուցիան զարգանում է տարբեր կերպ՝ մեկ ճյուղը զարգանում է զսպանակաձեւ, մյուսը բերում է փակուղու, որի արդյունքում եւ երեւան է գալիս ոչնչացումը, հաղորդում է Informing-ը:
Սակայն մի տեսակետի շուրջ գիտնականները այնուամենայնիվ միաձայն են՝ Երկրից դուրս կյանքի հիմքում 20 ամինաթթուներն են, սակայն այդ հավաքածուն կարող է արմատապես տարբերվել մեր երկրայինից: Սակայն ԴՆԹ-ի սահմանափակ զուգորդությունները այդուհանդերձ, կան, ուստի եւ քաղաքակրթությունների թիվը ենթադրյալ 9-ից այն կողմ չի անցնում:





























