NASA-ի մասնագետներ նախազգուշացնում են, որ մի շարք ցուցանիշների համաձայն, Երկիր մոլորակը մոտակա 1-1,5 տարվա ընթացքում կարող է վերածվել Մարսի:

Երկրի մագնիտոսֆերայում, որը պաշտպանում է մեր մոլորակը արեւային ճառագայթումից, առաջացել են անցքեր, եւ դրանք չեն սերտաճում, հաղորդում է «Կորեսպոնդենտ»-ը:

Երկիրը շրջապատված է մագնիսական դաշտով, ինչը որպես վահան է ծառայում արեւային քամուց՝ իոնացված մասնիկների հոսքից, որոնք ցրված են մինչեւ 1.5 մլն կմ/ժամ արագությամբ: Եթե վահանը վերանա, ապա Երկիրը կվերածվի անապատի:

Առավել մեծ քանակությամբ անցքեր սկսել են առաջանալ 2008թ. կեսերին, իսկ նույն տարվա դեկտեմբերին  արբանյակները հայտնաբերել են խոշոր անցք: Անցքի լայնությունը 4 անգամ գերազանցել է մեր մոլորակի տրամագիծը, իսկ երկարությունը՝ 7 անգամ:

1-1,5 տարի հետո պլազմայի մեծ քանակությունը կարող է անարգել ներթափանցել մթնոլորտ, ենթադրում են NASA-ում: