Ուկրաինայի խորհրդարանը հավանության է արժանացրել նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ երկրի հիմնական գերատեսչությունների ղեկավարների առաջարկած նոր նշանակումները:
Ըստ УНН-ի, Գերագույն Ռադան հավանության է արժանացրել Վիտալի Յարեմին Ուկրաինայի գլխավոր դատախազ նշանակելու որոշումը:
Յարեմը 2014 թվականի փետրվարի 27-ից Արսեն Յացենյուկի կառավարությունում փոխվարչապետ էր, իրավապահ եւ ուժային մարմինների պատասխանատուն:
Պավել Կլիմկինը նշանակվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար:
Կլիմկինն ուկրաինական դիվանագետ է, 2012 թվականի հունիսի 22-ից Գերմանիայում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպանը:
Գերագույն Ռադան Վալերի Գոնտարեւին նշանակել է Ուկրաինայի Ազգային բանկի նախագահ:
Գոնտարեւը բանկային եւ ֆինանսական համակարգում 20 տարվա աշխատանքային փորձ ունի:
Ինչպես արդեն հաղորդվել էր, հունիսի 18-ին նախագահ Պորոշենկոն պատգամավորներին առաջարկել էր պաշտոնից հեռացնել գլխավոր դատախազ Օլեգ Մախնիցկուն, Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցային, ինչպես նաեւ Ազգային բանկի նախագահ Ստեփան Կուբիվին:





























