Տաջիկստանում իշխանությունները սկսել են քանդել Տաջիկստանի իսլամական կուսակցության գրասենյակը Հուջանդի մարզի Սոգդի քաղաքում: Պաշտոնապես դա բացատրվում է նրանով, որ շենքը սխալ տեղ է կառուցված: Շենքը քանդելուց հետո այնտեղ ծաղկի պուրակ կկառուցվի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Տաջիկ իսլամիստները տեղի ունեցողը համարում են իշխանությունների կողմից «ճնշման եւ հետապնդման քաղաքականության շարունակություն»:

Նշենք, որ Տաջիկստանի իսլամական կուսակցությունը իսլամական ուղղվածության միակ պաշտոնապես գրանցված կուսակցությունն է Միջին Ասիայում:

2010-ին կայացած խորհրդարանական ընտրություններում իսլամական կուսակցությունն ստացել էր 7 տոկոս ձայն: