Spiegel Online առցանց-հրատարակությունը ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի արխիվից գաղտնի փաստաթղթեր է հրապարակել, որոնք լույս են սփռում Գերմանիայում ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գործունեության վրա: Օգտատերերը կարող են բոլոր 53 փաստաթղթերը ներբեռնել Spiegel-Online կայքից, PDF ֆորմատով:

Արխիվում գաղտնի տեղեկություններ կան Գերմանիայում Ազգային անվտանգության գործակալության ստորաբաժանումների տեղակայման, ինչպես նաեւ գերմանական հատուկ ծառայությունների՝ Դաշնային հետախուզական ծառայության եւ Սահմանադրության պահպանության դաշնային գերատեսչության հետ նրա համագործակցության մասին: Ըստ Deutsche Welle-ի ռուսական ծառայության, 2009 թվականի մայիսին ստեղծված փաստաթուղթը նաեւ հաստատում է, որ Ազգային անվտանգության գործակալությունն ավելի քան 300 հաղորդագրություն է հավաքել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասին: