Գերմանիան Ուկրաինային ՆԱՏՕ-ում չի տեսնում եւ աջակցում է նրա չեզոք կարգավիճակի գաղափարը: Այդ մասին հայտարարել է ԳՖՀ-ի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Վիեննա այցի նախօրեին ավստրիական «Քուրիր» թերթին տված հարցազրույցի ժամանակ:
«Մենք, ինչպես եւ մեր ամերիկացի գործընկերները, մոտ ապագայում Ուկրաինային դաշինքի կազմում չենք տեսնում», - ասաց նախարարը՝ պատասխանելով հարցին, արժե՞ արդյոք Կիեւին միանալ արեւմտյան ռազմական դաշինքին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Գերմանիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նաեւ նշել է, որ ընդհանուր առմամբ աջակցում է Ուկրաինայի ռազմական չեզոքությանը՝ Եվրոպայի տնտեսական ու մշակութային ինտեգրման պարագայում, ինչպես դա առաջարկել էր իր ավստրիացի գործընկեր Սեբաստիան Քուրցը: «Ես կիսում եմ նրա տեսակետը», - ընդգծեց Շտայնմայերը:
«Եթե չհաջողվի հաղթահարել ճգնաժամը Ուկրաինայում, ապա մեզ կրկին, Բեռլինի պատի տապալումից հետո քառորդ դար անց, սպառնում է Եվրոպայի բաժանումը», - իր կարծիքն արտահայտեց Շտայնմեյերը, - «Մենք ամեն հնարավոր բան պետք է անենք դա թույլ չտալու համար»:





























