Ուկրաինայի սահմանին առնվազն մի քանի հազար ռուս զինվորականներ են ավելացել: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը, դա համարելով ցավալի հետքայլ:

«Ներկայուսմ մենք կրկին նկատում ենք, որ ռուսական զորքերը մոտենում են Ուկրաինայի սահմանին: Այնտեղ հայտնվել են եւս մի քանի հազար զինվորներ»,-հայտարարել է Ռասմուսենը, ելույթ ունենալով Լոնդոնում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Ես դա համարում եմ ծայրահեղ ցավաի հետքայլ: Տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանը Ուկրաինայում հետագա միջամտության համար հնարավորություն  թողնում: Միջազգային հանրությունը պետք է խիստ պատասխան տա, եթե Ռուսաստանը իրեն թույլ տա հետագայում միջամտել Ուկրաինայի գործերին: Դա կարող է նշանակել ավելի խիստ պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ, որոնք կործանարար ազդեցություն կունենան ՌԴ տնտեսության վրա»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: