Էներգետիկ հսկա Չինական ազգային օֆշորային նավթային կորպորացիան (CNOOC) բանակցություններ է վարում Կիպրոսում «Աֆրոդիտա» գազահանքի 30-40%-ը ձեռք բերելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է իսրայելական Globes հրատարակությունը: Հանքը գտնվում է Կիպրոսի հատուկ տնտեսական գոտու 12-րդ բլոկում։
Այստեղ գազ է հայտնաբերվել 2011 թվականին, ամերիկյան Noble Energy ընկերության կողմից, որն առաջինն է ստացել Կիպրոսի կառավարության թույլտվությունը կիպրոսյան հատուկ գոտում գտնվող 13-րդ բլոկում որոնումների եւ ածխաջրածնային պահուստների վերամշակման համար։ Այստեղ նա 70% բաժնեմաս ունի։ Ըստ Газета.Ру-ի, 15-ական տոկոս պատկանում են իսրայելական Delek Drilling եւ Avner Oil and Gas LP ընկերություններին:
«Աֆրոդիտա»-ում գազի վերականգնվող պաշարները գնահատվում են շուրջ 140 միլիարդ խորանարդ:




























