Վառնայում, այսօր՝ հունիսի 19-ին, տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 30-րդ հանդիպումը, որի ընթացքում ամփոփվել են ՍԾՏՀ-ում Բուլղարիայի 6-ամսյա նախագահության արդյունքները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման նախօրեին` հունիսի 17-18-ը, կայացել է ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստը, որին Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր եւ ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Հանդիպման արդյունքում ՍԾՏՀ արտգործնախարարների կողմից ընդունվել են մի քանի տասնյակ որոշումներ եւ առաջարկություններ:

ՍԾՏՀ Արտգործնախարարների խորհուրդը հաստատել է նաեւ հայ դիվանագետի նշանակումը Ստամբուլում տեղակայված կազմակերպության Մշտական միջազգային քարտուղարությունում:

ՍԾՏՀ նախագահությունը հուլիսի 1-ից Բուլղարիայից փոխանցվում է Հունաստանին: