Երեւանում հունիսի 19-ին նշել են Իսրայելի անկախության 66-րդ տարեդարձը:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելության ներկայացուցիչները, կառավարության անդամներ, խորհրդարանականներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հրեական համայնքի անդամներ:
Ողջույնի խոսքում Հայաստանում իսրայելի դեսպան Շմուել Մեյրոնը հայտարարեց, որ չնայած պատերազմներին ու երկրի պատմության դժվարություններին, Իսրայելի կարողացավ ժողովրդավարության մոդել ստեղծել՝ հատուկ նշելով երկրի առաջատար դիրքերը բժշկության, բիոտեխնոլոգիայի եւ բարձր տեխնոլոգիաների բնագավառում: «Իսրայելի ժողովուրդը ձգտում է Պաղեստինի հետ երկարաժամկետ խաղաղության: Ցավոք, բանակցություններն արդյունք չեն տալիս: Խոսքն այն մասին չէ, թե ով է մեղավոր: Սակայն բոլորի համար պարզ է, մենք չենք կարող բանակցություններ վարել Պաղեստինի կառավարության հետ, որի նպատակն է Իսրայելի ոչնչացումը»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Իսրայելը կշարունակի անել ամեն ինչ, որպեսզի ապացուցի, թե մենք խաղաղություն չենք ուզում:
Անդրադառնալով հայ-իսրայելական հարաբերություններին՝ դեսպանւ նշել է, որ անցյալ տարի Իսրայելն առաջարկել է ամրացնել ու զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ: «Վերջին մի քանի օրերում արտգործանախարարությունների միջեւ խորհրդատվություններ են անցկացվել, շուտով նախատեսում ենք ազատ վիզային ռեժիմի վերաբերյալ համաձայնություն ստորագրել»,- ընդգծել է դեսպանը:
Բացի այդ, հարաբերությունները զարգանում են նաեւ տնտեսական ու մշակութային բնագավառներում: Մանսավորապես, իսրայելական ֆիլմերը կմասնակցեն «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին:
Իր պատասխան խոսքում խորհրդարանում արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանը նշել է երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների մասին: Նա նշել է, որ Հայաստանը հույս ունի՝ Իսրայելի խորհրդարանն իր տեսակետը կհայտնի 20-րդ դարում առաջին ցեղասպանության վերաբերյալ:
Երեկոյի ընթացքում հյուրերը վայելել են հայ երգչուհի Աննա Խաչատրյանի կատարումները:





























