Հայաստանի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները կարող ենք բնութագրել որպես դրական, սակայն դեռ ջանքեր են հարկավոր համագործակցության զարգացման համար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուել Մեյրոմը:
Նրա խոսքով՝ երկրները շարունակում են համագործակցությունը գյուղատնտեսության, կրթության եւ մշակույթի ոլորտում:
Լրագրողները դեսպանի ուշադրությունը հրավիրել են այն հանգամանքի վրա, որ Իսրայելի նոր նախագահ Ռեուվեն Ռիվլինը բազմիցս նշել է Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին՝ հետաքրքրվելով, հնարավոր է արդյոք, որ դա տեղի ունենա 100-ամյա տարելիցի նախօրեին:
Պատասխանում դեսպանն ընդգծել է, որ Ռիվլինը հայտարարություն այն մասին, թե բոլոր ժողովուրդները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, կատարվել են նախքան նախագահ ընտրվելը: Նա հիշեցրել է, որ Իսրայելու նախագահտ որոշումներ չի կայացնում, քանի որ բոլոր որոշումները կայացնում է խորհրդարանը:
«Այս հարցը քննարկվում է Իսրայելի խորդհարանում: Իսրայելի ժողվուրդը զգայուն է Հայոց ցեղասպանության հարցում: Ցավոք, տվյալ հարցը վերածվել է քաղաքական խնդրի: Մենք կարող ենք միայն ակնկալել, որ Հայաստանն ու Թուրքիան խնդրի լուծման համար երկխոսություն սկսեն»,- ընդգծել է նա:
Նշենք, որ Երեւանում հունիսի 19-ին նշել են Իսրայելի անկախության 66-րդ տարեդարձը:





























