Սպորտով զբաղվելն օգնում է ոչ միայն ֆիզիկապես զարգանալ, այլեւ ազդում է ուղեղի եւ ուսումնական ցուցանիշների վրա: Journal of Pediatrics-ի փոխանցմամբ, նման եզրահանգման են եկել ամերիկյան գիտնականները մի քանի հետազոտությունների արդյունքում:
Ուսումնասիրություններն անցկացվել են երկու հազար իսպանացի երեխաների եւ պատանիների մասնակցությամբ: Գիտնականները մշտապես հետեւել են նրանց ֆիզիկական վիճակին եւ ակադեմիական հաջողություններին: Հետազոտության ընթացքում գիտնականները կապ են նկատել ֆիզիկական որոշակի ցուցանիշների եւ մտավոր զարգացվածության միջեւ, մասնավորապես՝ հաջողությունները կապելով մկանների ուժի, շարժունակության եւ մի շարք այլ ցուցանիշների հետ:
Ըստ Gazeta.ru-ի, մասնագետները նման եզրահանգում են կատարել այն բանից հետո, երբ նկատել են, որ սպորտով զբաղվող մասնակիցներն ավելի լավ են սովորում, քան նրանք, ովքեր ոչ մարզական կենսակերպ են վարում:





























