Վորկուտայում ձերբակալվել է Ադրբեջանի 18-ամյա քաղաքացի, ով ինտերնետով տարածել է էքստրեմիստական տեսաձայնագրություններ՝ ռուսների սպանությունների վերաբերյալ:  Pravo.ru կայքէջը, վկայակոչելով Կոմի Հանրապետության ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը, հաղորդում է, որ ադրբեջանցին «Վկոնտակտե» սոցիալական ցանցում տեղադրել է տեսաագրություններ, որտեղ երեւում են սլավոնական արտաքինով մարդկանց սպանություններ:

Հաղորդագրության համաձայն՝ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում նա հայտնվել է դեռեւս ապրիլին: ՕՄՕՆ-ը ադրբեջանցու տանը խուզարկություն է կատարել, առգրավված են ցանցային բլոկներ եւ ծայրահեղական գրականություն:

Հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 282 հոդվածով՝ «Ատելություն կամ թշնամանք առաջացնելու համար, ինչը հավասարազոր է մարդու արժանապատվությունը ոտնահարելուն»: