Բարաք Օբաման եւ իր կինը՝ Միշել Օբաման, ցանկանում են երեխաներին տեղավորել աշխատանքի՝ նվազագույն աշխատավարձով: Նախագահական ընտանիքը համոզված է, որ դա օգտակար կլինի երեխաների բնավորության դաստիարակման համար:
Իրենք՝ Օբամա ամուսինները, մինչեւ իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան ստանալը շատ ցածր աշխատավարձ են ստացել եւ դա կարեւոր փորձ են համարում, հաղորդում է «Ռոսբալտ»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:
Այսպես, ԱՄՆ-ի նախագահը պատանի տարիքում աշխատել է Baskin Robbins խանութում՝ որպես պաղպաղակ վաճառող, իսկ կինը՝ գրքերի կազմման խանութում:





























