Սկանդինավիայում ապրում են Եվրոպայի ամենաերջանիկ ժողովուրդները, իսկ բուլղարացիներն ամենադժբախտն են:
Այս մասին են վկայում Մեծ Բրիտանիայի Վիճակագրության ազգային բյուրոյի հրապարակած ուսումնասիրության տվյալները:
Այսպես, Դանիայի եւ Ֆինլանդիայի տասը բնակիչներից ինն իրենց երջանիկ են համարում, ինչը զգալիորեն բարձրացնում է միջինեվրոպական ցուցանիշը. եվրոպացիների միայն 69%-ն է իր կյանքից գոհ եւ երջանիկ:
Միեւնույն ժամանակ, Բուլղարիայում իրավիճակը զգալի վատ է: Բուլղարացիների միայն 38%-ն է գոհ իր կյանքից, նրանց մոտ նաեւ Եվրոպայում ամենավատ ընտանեկան եւ սոցիալական կյանքն է, եւ նրանք բոլորից քիչ են ցանկանում սպորտով զբաղվել: Բուլղարացիների միայն 12% -ն է համարում, որ իր կյանքն ինչ-որ բան արժի, փոխանցում է Mignews-ը:
Ուսումնասիրությունն ընդգրկել է «բարեկեցության» 41 բաղկացուցիչ, որոնց շարքում են առողջությունը, անձնական երջանկությունը եւ աշխատանքը, ինչպես նաեւ կյանքի եւ շրջապատի հարմարավետությունը:
Հետաքրքիր է, որ մալթացիները եւ շվեդները առողջ եւ աշխույժ կյանք են վայելում մինչեւ 72 տարեկանը, այսինքն՝ էստոնացիներից եւ սլովակներից քսան տարով ավելի: Միջինը եվրոպացիները լավ առողջություն են պահպանում մինչեւ 61 տարեկանը:





























