ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելը հազիվ թե լուծի միգրացիոն խնդիրը: Հունիսի 20-ի մամուլի ասուլիսում նման տեսակետ է հայտնել ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը:

Նա նշել է, որ հանրապետության անդամակցելը միությանը ենթադրում է ապրանքների եւ աշխատուժի ազատ տեղաշարժ: «Սակայն մենք եւ Ռուսաստանը տարբեր կերպ ենք հասկանում ազատ շուկան», - կարծում է Եգանյանը, ենթադրելով, որ այսպես թե այնպես, Կրեմլը որոշակի սահմանափակումներ կմտցնի միության շրջանակներում: 

Ըստ ժողովրդագրագետի՝ Ռուսաստանը միգրանտների խիստ կարիք ունի՝ ժողովրդագրական աճը լուծելու եւ աշխատանքային ռեսուրսները համալրելու համար, սակայն «առաջարկն այնքան մեծ է, որ Մոսկվան կարող է իրեն թույլ տալ միգրացիոն որոշակի քաղաքականություն վարել»: