Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտարարելով, որ որ նա անհարգալից է վերաբերվել Ավստրիային՝ նախընտրական քարոզարշավ անցկացնելով Վիեննա այցի ընթացքում:
Ըստ նրա՝ Թուրքիայի վարչապետը «ընտրությունները բերել է մեր երկիր եւ խռովություններ առաջացրել»:
Ավստրիական «The Local» կայքը փոխանցում է, որ դեռեւս առավոտյան պարզ չէր՝ կկայանա արդյոք հանդիպումն Էրդողանի հետ: Ընդ որում, Կուրցը խոստացել է, որ ինքը նույնը կասի Թուրքիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ: «Կարող եմ ասել, որ ընդունող երկրի նկատմամբ հարգանքը մի փոքր այլ է լինում»,- նշել է Ավստրիայի արտգործնախարարը:
Նշենք, որ Վիեննա Էրդողանի այցի ընթացքում բազմամարդ ցույցեր են տեղի ունեցել: Բախումներին խառնվել է ոստիկանությունը՝ կիրառելով արցունքաբեր գազ եւ ձերբակալելով մի քանի մարդու:





























