«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից մոտ 400 Բրիտանիայի քաղաքացիներ են կռվում: Այս մասին հայտնել են Իրաքյան Քուրդիստանի ահաբեկչության դեմ պայքարի ուժերը:
«Նրանց շարքում մեծ թվով օտարերկրյա վարձկաններ կան, որոնց մասին մենք կարող ենք դատել՝ բախվելով նրանց հետ մարտերում: Կան շատ գրոհայիններ ոչ արաբական երկրներից»,-«Ալ Արաբիա» հեռուստաալիքը ներկայացնում է քուրդ ուժայինների ներկայացուցչի խոսքը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Արեւմտյան երկրներից Սիրիա եւ Իրաք ժամանած վարձկանների մասին տվյալները լուրջ մտահոգություն է առաջացնում պետության ղեկավարների մոտ: Մասնավորապես, Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը ավելի վաղ հայտարարել է, որ իրավիճակը վերը նշված երկու արաբական երկրներում ոչ մեծ վտանգ է Մեծ Բրիտանիայի համար:
Դեւիդ Քեմերոն. Իրաքի սուննի զինյալներն ահաբեկչություն են ծրագրում Մեծ Բրիտանիայի դեմ





























