Դոնեցկի ժողովրդական հանրապետության խորհուրդը դիմել է ՄԱԿ-ին՝ խնդրելով ճանաչել իր ինքնիշխանությունը:

Մայիսի 19-ին  նման խնդրանքով ՄԱԿ-ին դիմել էր  նաեւ ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը: 

ԴԺՀ-ի Գերագույն խորհուրդը դիմել է ՄԱԿ-ին՝ խնդրելով ճանաչել իր ինքնիշխանությունը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է ԴԺՀ-ի Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Վլադիմիր Մակովիչը:

«Նամակ ենք գրել ՄԱԿ-ին՝ խնդրելով ճանաչել ԴԺՀ-ի անկախությունը», - հայտնել է նա:

Ըստ Մակովիչի՝ նման դիմումներ են ուղղվել նաեւ Սերբիայի եւ Հարավային Օսիայի խորհրդարաններ: