Իրանը եւ «վեցյակը» (ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) համաձայնեցրել են Թեհրանի միջուկային ծրագրի ամփոփիչ համաձայնագրի տեքստային շրջանակը, լրագրողներին հայտնել է ՉԺՀ-ի պատվիրակության նախագահ Վան Ցունը:
«Կարծում եմ, որ մենք համաձայնեցրել ենք համաձայնության տեքստային շրջանակը, որը կարելի է անվանել բանակցությունների գլխավոր առաջընթացը », - ասել է նա:
Հունիսի 16-ից Վիեննայում խորհրդակցություններին մասնակցող պատվիրակությունները սկսել են լքել բանակցային հարթակը: Ակտիվ աշխատանքի 5 օրերի ընթացքում կողմերը կարողացել են առաջ շարժվել վերջնական փաստաթուղթ մշակելու հարցում, որը պետք է երաշխավորի Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը կազմված է լինելու շրջանակային պայմաններից, գլուխներից, ներածականից եւ տեքստի հիմնական մասից:
Բանակցությունների հաջորդ փուլը մեկնարկում է հուլիսի 2-ին, կողմերը պատրաստ են կառուցողական երկխոսության, հայտարարել է Վան Ցունը:





























