Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կտրականապես դեմ է արտահայտվել թեթեւ թմրանյութերի օրինականացմանը

Հռոմում տեղից ունեցած թմրամոլության դեմ պայքարին նվիրված համաժողովում Պապը հայտարարել է, որ թմրանյութերի ճանաչողական օգտագործման օրինականացման նույնիսկ ոչ մեծ փորձերը «ոչ միայն շատ կասկածելի են օրենսդրական տեսակետից, այլ նաեւ չեն կարող ցանկալի արդյունքների հանգեցնել», հաղորդում է «Ռոսբալտ»-ը՝ վկայակոչելով Associated Press-ին:

Հռոմի պապը վերականգնողական կենտրոններում մի քանի անգամ հանդիպել է թմրամոլների հետ:

Հիշեցնենք, որ Պապի հայրենի Արգենտինայի հարեւան երկիր Ուրուգվայը մարիխուանայի արտադրությունն ու վաճառքը օրինականացրած աշխարհում առաջին պետությունն է դարձել: