Եվրասիական միությանն անդամակցելու շուրջ բանակցությունները նորմալ շարունակվում են: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողներին հայտնել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ այդ բանակցություններում ձգձգումների կամ դրանց ճակատագրական ավարտի մասին հայտարարությունները զուրկ են որեւէ հիմքից:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու հերթական ժամկետ էր նշել հուլիսի 1-ը: Ավելի վաղ, ապրիլին էկոնոմիկայի այն ժամանակվա նախարար Վահրամ Ավանեսյանը նման ամսաթիվ էր նշել մայիսի վերջը, ավելի ուշ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ պայմանագրի կնքման հետ կապված տեխնիկական հարցերը վերջնականապես կհարթվեն հունիսի 15-ին:





























