Ռաուֆ Միրկադիրովի ընտանիքը ժամանակավոր ապաստան է գտել Եվրոպայում:
«Թուրան» գործակալության տեղեկացմամբ, ձերբակալված ադրբեջանցի լրագրողի կինն ու երկու երեխաներն ապաստան են գտել «Լրագրողներ առանց սահմանների», Human Rights Watch եւ Turkish Human Rights կազմակերպությունների համատեղ ջանքերի շնորհիվ:
Հիշեցնենք, որ Ռաուֆ Միրկադիրովի երեխաներն ու կինը՝ Ադել Բաբախանովան, մինչեւ ապրիլի 18-ին Բաքվում լրագրողի ձերբակալությունը, բնակվում էին Թուրքիայում: Ձերբակալությունից հետո Թուրքիայի իշխանությունները հրաժարվեցին երկարացնել նրանց կեցության վիզան եւ պահանջեցին լքել երկիրը: Հունիսի 16-ը վերջնաժամկետն էր, եւ հենց այդ օրն էլ լրագրողի ընտանիքը կարողացել է հեռանալ Թուրքիայից:
Ռաուֆ Միրկադիրովը մեղադրվում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար:





























