Ամերիկայի Միացյալ Նահանգներն, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագող երկրները, խիստ քննադատում են զինադադարի ռեժիմի յուրաքանչյուր խախտում: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը:
Դեսպանի խոսքով՝ հրադադարի ռեժիմը թույլ է տվել խուսափել լայնածավալ ռազմական գործողություններից: «Զինադադարի ցանկացած խախտում անընդունելի է: Ինչպես եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի յուրաքանչյուր համանախագահող երկիր, ԱՄՆ-ը դատապարտում է հրադադարի խախտման յուրաքանչյուր դեպք: Ուստի մենք մտահոգված ենք ու ակտիվ աշխատում ենք կոնֆլիկտի կողմերի հետ հասնել խնդրի խաղաղ կարգավորման»,- նշել է Հեֆերնը:
Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համապատասխան հայտարարությամբ հանդես չպետք է գան Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի փաստացի խախտման կապակցությամբ, դիվանագետն ընդգծել է, որ գոյություն չունի շփման գոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմ, որպեսզի հստակ որոշեն, ով է մեղավոր:
Հիշեցնենք, որ վերջին ժամանակներում ադրբեջանական կողմը Հայաստանի Արարատի մարզի եւ իր ինքնավար մարզի հետ սահմանին իրավիճակի կտրուկ սրում է մտցրել, որտեղ երկար ժամանակ միջադեպեր չէին գրանցվում:




























