Հայաստանի խորհրդարանի պատգամավորները կուսումնասիրեն Իրանից եւ Միջին Ասիայից բնական գազի ներկրման հնարավորությունը: Այդ մասին հունիսի 20-ին խորհրդարանում հայտարարել է իշխող ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը, ով գլխավորում է գազատրանսպորտային համակարգի գործունեության ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովը:
Նրա խոսքով՝ հանձնաժողովի աշխատանքային խմբերից մեկն ուսումնասիրում է Հայաստան այլընտրանքային գազի ներկրման հնարավորությունը: Խոսքը միջինասիական գազի մասին է «Գազպրոմի» խողովակներով» կամ Իրանի տարածքով: Վերլուծում են նաեւ մերձարեւելյան գազի գնման հնարավորությունները՝ դարձյալ Իրանի տարածքով: «Վերջապես, քննարկվում է Իրանից գազի ներկրման ծավալների ավելացման հնարավորությունը»,- հայտարարել է Այվազյանը:
Հանձնաժողովն ուսումնասիրում է Հայաստանի ներուժը գազի տրանզիտի հարցում:
Հիշեցնենք, որ Իրանից հայաստան առաջին գազամուղը(Մեղրի-Քաջարան) բացվել է 2007թ.-ի մարտին: Սակայն տրանզիտի համար խողովակի տրամագիծը փոքր էր(711մմ): Նույն շրջանում «ՀայՌուսգազարդի» այն ժամանակվա ղեկավար Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ տրանզիտային գազամուղը 3 անգամ ավելի թանկ արժեք ունեցավ:
2013-ին Հայաստանն Իրանից ներմուծել է գազի իր պհանջարկի 17,5 տոկոստ (408,2 մլն խմ) Երեւանի ՀԷՑ-ի աշխատանքի համար: Մնացած գազը պրակտիկորեն ամբողջությամբ մատակարարում է Ռուսաստանը (1 925 մլն խմ):





























