ԱՄՆ Արգելոցների եւ այգիների ազգային ծառայությունը մտադիր է արգելել անօդաչու իդանավերի թռիչքը իր իրավասության ներքո գտնվող 400 այգիներում:
Ըստ ծառայության նախագահ Ջոնաթան Ջերվիսի` յուրաքանչյուր այգի սեփական ժամանակավոր արգելքն է կիրառում այնքան ժամանակ, մինչեւ գերատեսչությունը համազգային ռազմավարություն չմշակի այս հարցով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գնալով ավելի հասանելի դարձող անօդաչու օդանավերը ներկայումս շատերին են մտահոգումշրջակա միջավայրի համար դրանց հնարավոր հետեւանքների առնչությամբ:
Որոշ դեպքերում նման սարքերի պատճառով տուժել է վայրի բնությունը: Մտահոգիչ է նաեւ դրանց աղմուկը եւ մարդկանց անվտանգության հնարավոր սպառնալիքը:





























